Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 
  • Սնոուդենը, կարծես, ժամանակ է շահում

    Սնոուդենը, կարծես, ժամանակ է շահում

    13.07.2013| 16:24
    Սնոուդենը մտադիր է քաղաքական ապաստան խնդրել Ռուսաստանի իշխանություններից: Երեկ այս մասին ԱՄՆ-ի ԿՀՎ նախկին աշխատակիցը հայտարարել է Մոսկվայի Շերեմետեևո օդանավակայանում` իրավապաշտպանների ու լրագրողներ հետ հանդիպման ժամանակ: Իսկ մինչ որոշում կայացնելը Սնոուդենը խնդրել է թույլ տալ ազատ տեղաշարժվել Ռուսաստանի տարածքում:
  • Կոնֆուցիոսից սերող դիվանագիտությունը. Չինաստան (մաս առաջին)

    Կոնֆուցիոսից սերող դիվանագիտությունը. Չինաստան (մաս առաջին)

    13.07.2013| 13:21
    Եվրոպական դիվանագիտական դպրոցը սկիզբ է առնում Հին հունական դիվանագիտությունից, երբ Ք.ա. V դարում Հելլադայի քաղաքակրթության, գիտությունների և արվեստների ծաղկման շրջանում այն ձևավորվեց որպես ինստիտուցիոնալ մեխանիզմ և սկսեց ակտիվ դեր խաղալ պոլիս-պետությունների արտաքին քաղաքականության և միջազգային հարաբերությունների մեջ:
  • Դուրս է գալիս, որ Չախալյանը Ջավախքի թշնամին է

    Դուրս է գալիս, որ Չախալյանը Ջավախքի թշնամին է

    12.07.2013| 14:23
    Երեկ, Грузия online-ին հարցազրույց է տվել Վրաստանի ՆԳՆ նախկին աշխատակից Կարինա Գրիգորյանը, ով այս տարվա հունվարին որպես բողոքի նշան հրաժարական տվեց, երբ վարչապետ Իվանիշվիլին համաներում հայտարարեց, որի արդյունքում ազատության մեջ հայտնվեց և Չախալյանը: Սաակաշվիլին, ի դեպ, Գրիգորյանին դրանից անմիջապես հետո շնորհեց Վրաստանի «Պատվո շքանշան» երկրի անվտանգության մեջ ներդրման համար: Գրիգորյանը շարունակում է մեղադրել Վահագն Չախալյանին` անջատողական տրամադրություններ տարածելու մեջ և ամեն կերպ ցույց տալ, թե ինչ վատ բան արեց Իվանիշվիլին ազատություն շնորհելով Չախալյանին ու նրա նմաններին:
  • «Անհրաժեշտություն չկա դրսից մարդ հրավիրելու, որ խոսի մեր ցավի մասին, պատմի մեր պատմությունը»

    «Անհրաժեշտություն չկա դրսից մարդ հրավիրելու, որ խոսի մեր ցավի մասին, պատմի մեր պատմությունը»

    12.07.2013| 13:50
    Արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի պետական կամերային թատրոնի հիմնադիր և ռեժիսոր, թատերագիր Արա Երնջակյանի «Խավարում» կարճամետրաժ ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում:
  • Բութ ժխտողականությունը  դավաճանությունից էլ վատ է

    Բութ ժխտողականությունը դավաճանությունից էլ վատ է

    12.07.2013| 13:14
    Այսօր հայ մամուլը, իր երկրի կարևոր կենսական հարցերը թողած (ասենք` անդրադառնալիս էլ միայն ապականող էությամբ է դրսևորվում), հաճախ է անդրադառնում Եվրոպայի իսլամացման գործընթացին: Աշխարհի տարբեր ծայրերից, իսկ իմ սիրելի Ռուբեն Հայրապետյանն էլ` Մոսկվայից, ահազանգում են Եվրոպայի իսլամացման, Ռուսաստանում կամ Եվրոպայում վերջին մի քանի տասնամյակում հազարավոր մզկիթների կառուցման և քրիստոնյա կանանց իսլամ ընդունելու (մուսուլման տղամարդկանց հետ ամուսնանալու պատճառով) և այլ տագնապալի հարցերի մասին:
  • Արհմիության լեռը երկնեց և մի մատնագիր ծնեց

    Արհմիության լեռը երկնեց և մի մատնագիր ծնեց

    12.07.2013| 13:11
    Հուլիսի 9-ին մի պատասխան ենք ստանում ՀԱՄԿ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սաթիկ Ղարախանյանից։ Նման պատասխանի մասին, ինչպես հանգուցյալի, կամ պետք է ասել լավը, կամ ոչինչ (այն ամբողջությամբ հրապարակվել է թերթի 2-րդ էջում, ծանոթացեք և մտավոր վարժանքների այս իմաստազուրկ գրոհում փորձեք գտնել բարին, արդարը, գեղեցիկը)։
  • «Գազային պատերազմներն» ու  աշխարհի «ամենաարդար» դատարանը

    «Գազային պատերազմներն» ու աշխարհի «ամենաարդար» դատարանը

    12.07.2013| 13:06
    Այսօր անհնար է գտնել թեկուզ մեկին, որը համակրանք տածի «Հայռուսգազարդ»-ի հանդեպ։ Այնինչ պիտի այդպես լիներ, քանզի շուրջ մեկ տասնամյակ կապույտ վառելիքի կարոտ հանրության ուսերին գազը, իր պատժիչ սակագնով, բարդվեց որպես ոչ այլընտրանք, ընդամենը որպես չարյաց փոքրագույն։ Սակայն պարզվում է, որ գազամատակարար մենաշնորհատերը` «Հայռուսգազարդը», զարմանահրաշ գործեր է իրականացնում, մասնավորապես ներքոհիշյալի մեջ հանդես է գալիս քրեաբնույթ քաղաքականություն իրագործող։ Զարմանալի է «Հայռուսգազարդ» ՓԲ և «ՀաՍաՌ» ՍՊ ընկերությունների միջև չավարտվող պատմությունը, ավելի ստույգ` զարհուրելի, գործի մարդու գործունեությունը խափանում է հենց այն կազմակերպությունը, որը, իր իսկ շահից ելնելով, պիտի ցանկացած գնով խթաներ այն։ Բանն այն է, որ «ՀաՍաՌ»-ը սպառողն է «Հայռուսգազարդի»։ Սակայն մեր հեղհեղուկ իրականությունում հաճախ գլխիվայր է շրջվում բանականն ու բարոյականը։ Եվ ցավալիորեն դրության տեր է դառնում հակաբանականն ու ապաբարոյականը։ Սակայն հետևենք «ՀաՍաՌ»-ի հիմնադիր և նախագահ ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ոդիսականին։
  • Էստոնիան իր քաղաքացիներին կոչ է անում Ադրբեջան չայցելել

    Էստոնիան իր քաղաքացիներին կոչ է անում Ադրբեջան չայցելել

    12.07.2013| 12:58
    Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունն իր քաղաքացիներին կոչ է արել ձեռնպահ մնալ Ադրբեջան այցեր կատարելուց՝ այդ երկրում հնարավոր ահաբեկչությունների պատճառով: Հայտարարության մեջ խորհուրդ է տրվում նաև ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղ այցելություններից։
  • Գյուլը կայցելի Ադրբեջան

    Գյուլը կայցելի Ադրբեջան

    12.07.2013| 12:57
    Սպասվում է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլն օգոստոսի 15-16-ը կայցելի Ադրբեջան։ Այդ մասին երեկ հաղորդել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Ահմեդ Սեվերը:
  • Փախուստի է դիմել 200 ազատազրկված

    Փախուստի է դիմել 200 ազատազրկված

    12.07.2013| 12:55
    Ավելի քան 200 ազատազրկվածներ այսօր փախուստի են դիմել Ինդոնեզիայի Հյուսիսայի Սումատրա նահանգի Մեդան քաղաքի գերբնակեցված բանտից։ ՙՄենք անում ենք ամեն հնարավորը՝ հայտնաբերելու փախուստի դիմածներին՚,- հայտարարել է ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչՌոնի Ֆ. Սոմպին։